-
17.03.2025|
13:12
Հայաստան պետության և պետականության ճգնաժամային վիճակին հասանք, սակայն դրա գիտակցումը չկա հանրության մի հոծ զանգվածի մեջ: Երկրի այս ճակատագրական վիճակով մտահոգ բազմաթիվ մարդիկ անընդհատ գրում ու ասում են, որ մեր ժողովուրդը հոգեկան թմբիրի մեջ է, արթնացում է պետք այս մահաքնից, բայց անդրդվելի է նույն այդ
«ժողջանը», որը նույնքան պատասխանատու է, որքան այս վիճակը ստեղծողները, քանի որ շարունակում է միայն մի ականջով լսել մի բան և հավատալ դրան, որից ոչինչ չի հասկանում: Դա կատարյալ քաղաքական մանիպուլյացիայի հետևանք է:
-
16.03.2025|
22:11
Էս ինչ են աշխարհով մեկ ուրխաղ եղել, թե հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ավարտվում է և շուտով կստորագրվի խաղաղության պայմանագիր, այն էլ, Հայաստանի իշխանությունների համարձակ զիջողականության շնորհիվ։ ՈՒ շնորհավորանքներ, շնորհավորանքներ, շնորհավորանքներ, աշխարհի չորս ծագերից շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ:
-
11.03.2025|
19:14
Առավոտ վաղ ես մեր երկրի հոգևոր մայրաքաղաքում եմ։
Գարուն է։
ՈՒ ես որոշեցի գարնանային զուլալությունը տեսնել ու զգալ հենց այստեղ: Զուլալություն՝ մաքրություն, պարզություն… չէ՞ որ հոգևորը հենց այսպիսին է։ Քայլում եմ ու մտաբերում զուլալ բառի հոմանիշները.վճիտ, պարզ, պայծառ։
-
02.03.2025|
11:34
Բաներ կա, որ ասելու չէ, բայց ուզում եմ ասել։
Ես հենց չասվածը ասելու համար եմ։
-
01.03.2025|
13:55
Մի քանի տարի է՝ մարդկանց գաղափարապես նախապատրաստում էին քաղաքական աշխարհի անմարդկային աշխարհընկալմանը, և դա մատուցում էին որպես քաղաքական օրինաչափություն, նաև հաղթանակ-փոխվում է աշխարհակարգը, ստեղծվում է բազմաբևեռ աշխարհ, որի հիմնական գաղափարախոսությունը ուժի իրավունքն է:
-
28.02.2025|
21:39
Հրապարակներով, փողոցներով, նրբանցքներով, հազար ու մի ծակ ու ծուկով հորձանք էր բարձրանում:
ՈՒռցորվում, փոթորկվում, փրփրում, կատաղած պատեպատ զարկվում:
Սելավ ա, սելա:
Խաբարդա...
-
27.02.2025|
12:35
Մեր ժողովուրդը փողատեր մարդու չի սիրում, սիրում է աղքատներին, առավել շատ իր աղքատությունը։
Մարդիկ դժգոհում են հարուստներից` փոխարենը դժգոհելու իրենցից, թե ինչու՞ իրենք հարուստ չեն։
Ազգի մերանը ազգային հարստությունն է։ Հարուստների մեջ ևս կան մարդիկ` ովքեր իրենց հարստությունից շատ սիրում են Երկիրը` Հայրենիքը։ Այո, երջանկությունը միայն հարստության մեջ չէ, իսկական երջանկությունը հանրային բարօրության մեջ է, ազգի ապահովության և բարգավաճման մեջ։
Միայն անասունը կարող է երազել անվախճան արոտավայրերի մասին։
Եվ վերջապես, որքա՞ն կարելի է որոճալ...
-
27.02.2025|
08:33
Այո՛, ցավոք, աշխարհի գրված-չգրված անխախտ օրենքներից մեկն այն է, որ հաշվի են նստում ուժի և քանակի հետ:
-
20.02.2025|
20:55
1920 թվականի հոկտեմբերի 30-ին, երեկոյան ժամը 9-ին թուրքական զորքերը առանց կրակոցի մուտք գործեցին ամնատչելի Կարսի բերդ-ամրոց։
-
18.02.2025|
20:51
Լավ ա, որ գոնե էս տխուր ու վհատ օրերին թեկուզ քիչ, բայց մեկ-մեկ էլ լավ բաներ են կատարվում։